Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջ և գեղեցիկ

Արևային հերոդերմիա. Սալուտեմ ամսագիր №3

Արևային հերոդերմիա. Սալուտեմ ամսագիր №3

Տարիներ շարունակ արևային լույսի կանոնավոր ներգործությունը կարող է հանգեցնել մաշկի վաղաժամ ծերացման՝ արևային հերոդերմիայի, համախտանիշի, որը պայմանավորված է ուլտրամանուշակագույն ճառագայթների (ՈՒՄՃ) կումուլյատիվ ազդեցությամբ։


Արևային հերոդերմիայի արտահայտվածությունը կախված է մանկուց ստացած ճառագայթման գումարային չափաբաժնից, ճառագայթման տևողությունից և ինտենսիվությունից, կոնստիտուցիոնալ (մաշկի գույնը) և խթանված (արևայրուք) մելանինային պիգմենտացիայից։ Համախտանիշը դիտվում է սպիտակամաշկ, հատկապես I և II տիպի լուսազգայնությամբ մարդկանց մոտ։


Տեսքը


Կնճռոտ և չոր մաշկի հետևանքով հիվանդներն իրենց տարիքից մեծ են թվում։ Սևամորթները և խառնածինները միշտ ջահելատես են լինում, քանի որ չեն տառապում արևային հերոդերմիայով (բացառություն են կազմում սևամորթ ալբինոսները)։


Կլինիկական նշանակությունը


Արևային հերոդերմիայով հիվանդներն իրենց տարիքից զգալիորեն մեծ են թվում, ինչը նրանց տխրեցնում է։ Պարզվել է, որ երիտասարդ հասակում ստացած ծանր արևային այրվածքները 20-30 տարի անց կարող են հանգեցնել մելանոմայի զարգացման։ Վերջին ժամանակներում մեծացել է մաշկի վաղաժամ ծերացման կանխարգելման նկատմամբ հետաքրքրությունը։ Դրա համար արևապաշտպան միջոցներից զատ իրականացնում են տեղային բուժում` ռետինոիդներով (օրինակ, տրետինոինով)։ Ռետինոիդների ազդեցությամբ փափկում կամ անհետանում են արևային հերոդերմիայի շատ երևույթներ (արևային կերատոզ, ծերունական լենտիգո, արևային էլաստոզ, տելեանգիաէկտազիաներ)։


Ընթացքը և կանխատեսումը


Հիվանդությունն անդարձելի է և անընդհատ հարաճում է։ Սակայն մաշկը արևային լույսից պաշտպանելու դեպքում սկսվում է շարակցական հյուսվածքի վերականգնումը։ Արևային կերատոզը և ծերունական լենտիգոն շարունակում են զարգանալ նույնիսկ ճառագայթման ընդհատումից հետո։ Ո՛չ արևապաշտպան միջոցները, ո՛չ արևի տակ մնալուց լիովին հրաժարվելը, որպես կանոն, չեն օգնում։ Նկարագրված է արևային կերատոզի սպոնտան հետաճի ընդամենը մի քանի դեպք։


Կանխարգելում


I և II տիպի լուսազգայնությամբ մաշկ ունեցող մարդիկ պետք է մանկուց հետևեն որոշակի կանոնների. երբեք արևայրուք չընդունել, ամեն օր կիրառել արևապաշտպան միջոցներ, խուսափել արևի տակ ժամը 10։00-14։00-ը մնալուց։ Այս կանոններին հետևելը զգալիորեն նվազեցնում է արևային հերոդերմիայի և մաշկի չարորակ ուռուցքների առաջացման ռիսկը։ Այնուամենայնիվ, արևապաշտպան միջոցների հետ մեծ հույսեր կապելով՝ չարժե երկար ժամանակ մնալ արևի տակ։ Այդ միջոցները կանխում են արևային այրվածքները, սակայն մաշկը չեն պաշտպանում ՈՒՄՃ իմունասուպրեսիվ ազդեցությունից։ Ապացուցված է, որ UVB ճառագայթները վնասում են Լանգերհանսի բջիջները, ինչը հանգեցնում է մաշկի իմունաբանական մեխանիզմների խանգարման։ Մելանոմայի ռիսկն այդ դեպքում աճում է։


Մելանոմա


Բոլորն են ընդունում մելանոմայի զարգացման պատճառահետևանքային կապը արևային ճառագայթման ինտենսիվության և տևողության հետ։ Երկրի արևային ճառագայթման բարձր ինտենսիվությամբ (ուլտրամանուշակագույն ինդեքս) և մեծաքանակ արևային օրերով աշխարհագրական գոտին ստացել է «Մահվան գոտի» անվանումը։ Ավստրալիայում ամենամյա մահերի թիվը հասնում է 20-30 հազարի: Մաշկի քաղցկեղի մյուս տեսակներից մահանում է մոտավորապես 500 մարդ։


https://med135.ru
https://kvd11.ru


«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15

 

 

Սկզբնաղբյուր. «Սալուտեմ» առողջ ապրելակերպի ամսագիր, N3
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ